Համացանցն ահաբեկչության դեմ պայքարում դարձել է իսկական մարտադաշտ. Իտալիայի վարչապետ
Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ևս մի կարևոր հարթակ է համացանցային տիրույթը, որի միջոցով տարածվում են ծայրահեղական գաղափարներ, գրում է РИА Новости գործակալությունը:
«Համացանցը մեզ համար դարձել է իսկական մարտադաշտ: Դա միակ վայրը չէ, որտեղ տեղի է ունենում ծայրահեղացում, դա կարող է սկիզբ առնել նաև այլ վայրերում՝ մեր երկրներում, քաղաքներում: Բայց համացանցն այսօր առանձնահատուկ հարթակ է: Ահաբեկչական խմբավորումներն օգտագործել են այն քարոզչական նպատակներով, և մենք պետք է պայքարենք դրա դեմ», - ասել է Ջենտիլոնին:
Իտալիայի վարչապետը նաև նշել է, որ թեև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցության գոտին փոքրանում է, սակայն ահաբեկչական վտանգը շարունակում է մնալ:










