Լիոնել Մեսսի մասին նոր ֆիլմ կնկարահանվի

20:31 • 18.01.18

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին նոր վավերագրական ֆիլմ կնկարահանվի:

 

«Կապտանռնագույնների» առաջատարի կյանքի ու կարիերայի մասին նոր ֆիլմը կնկարահանի «History Channel»-ը: Ֆիլմի տևողությունը կլինի մոտավարպես 40 րոպե: Էկրաններին այն կլինի «Մունդիալ-2018»-ի մեկնարկից առաջ:

 

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ արգենտինացու մասին վավերագրական ֆիլմ թողարկվել էր` «Մեսսի» վերանագրով: