Թոմ Հարդին պարտվել է գրազն ու Դի Կապրիոյի անունով դաջվածք արել (լուսանկարներ)

16:03 • 31.01.18

Հայտնի դերասան Թոմ Հարդին պարտվել է վաղեմի գրազն ու, պահելով 2 տարի առաջ տված խոստումը, հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոյին նվիրված դաջվածք արել:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, դաջվածքի ձևը որոշել է հենց Դի Կապրիոն, որը Հարդիի հետ համագործակցել է օսկարակիր «Փրկվածը» ֆիլմի շրջանակում:

Հայտնի է, որ Հարդին աջ թևի վերին հատվածում դաջել է «ԼԵՈՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԻ» գրությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ մի քանի տարի առաջ, երբ էկրան է բարձրացել «Փրկվածը» ֆիմլը, Դի Կապրիոն վստահորեն ասել է, որ Հարդին իր դերակատարման համար անպայման հեղինակավոր «Օսկար» մրցանակի կառաջադրվի: Մինչդեռ բրիտանացի դերասանը նրան հակադարձել է: Աստղերը գրազ են եկել ու պայմանավորվել, որ տանուլ տվողը հաղթողի ճաշակով դաջվածք է անելու:

Արդյունքում Հարդին պարտվել է, քանի որ 2016թ. «Օսկար»-ի ժամանակ ներկայացվել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:

Դերասանը բացատրել է, որ դաջվածքը մի քանի տարի հետո է արել, քանի որ Դի Կապրիոն չէր կողմնորոշվում՝ ինչ է ուզում դաջել խաղընկերոջ մարմնին:

Աղբյուրը հավելում է, որ Թոմ Հարդին դաջվածքների մեծ սիրահար է ու մարմնին կրում է սիրելի կնոջ՝ Շառլոթ Ռայլի անունը, ինչպես նաև Լոնդոնի, վիշապի, Բուդդայի ու ինքնաձիգի պատկերներ:

 

Wow: In a post shared by Facebook fan page Tom Hardy, My Obsession , the 40-year-old Mad Max star can be seen posing with a pal, clad in a tight-fitting charcoal t-shirt, while showing off a bicep tattoo seemingly paying tribute to the Titanic star

Did he do it? Looking pleased with the snap, hunky Tom wore his chestnut locks in a quiffed style, sported a handsome smattering of stubble and rocked leather gloves

Showbiz pals: The pair's playful bet was cemented after Leo Tom would be nominated for an Oscar for his role in 2015's The Revenant. After Tom disagreed, the Hollywood heavyweights agreed that the loser would get a custom designed tattoo of the winner's choosing

No stranger to the tattoo parlour: Tom is no stranger to an elaborate inking as he already sports tattoos of the London skyline, his wife Charlotte Riley's name, a dragon and a Buddha with an AK47 (pictured earlier this month)

Winning bet: Two years on from his losing bet, it seems Tom Hardy may have made good on his promise to get a hilarious inking in homage to Leonardo DiCaprio, as he was seen sporting what appeared to be an tattoo reading LEO KNOWS ALL

 

Թոմ Հարդին պարտվել է գրազն ու Դի Կապրիոյի անունով դաջվածք արել (լուսանկարներ)