«Ֆորս-մաժորներ» հեռուստասերիալը Մեգան Մարքլին փոխարինող դերասանուհի է գտել

13:15 • 01.02.18

«Ֆորս-մաժորներ» հեռուստասերիալը Մեգան Մարքլին փոխարինող դերասանուհի է գտել։ Մարքլը լքել է նախագիծը յոթերորդ եթերաշրջանից հետո՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի հետ ամուսնանալու համար: Այս մասին հայտնում է Variety-ն:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ հեռուստասերիալի ստեղծողները որոշել են, որ ութերորդ եթերաշրջանում կհայտնվի նոր հերոսուհի Սամանթա Ուիլերը, որի դերը կկատարի «Կրքի անատոմիա» հեռուստասերիալի աստղ, «Էմմի»-ի մրցանակակիր, 39-ամյա ամերիկացի դերասանուհի Քեթրին Հայգլը:

Սյուժեի համաձայն՝ Ուիլերը նոր տաղանդավոր գործընկեր է Pearson Specter Litt իրավաբանական ընկերությունում: Նա կդառնա կամ լավագույն դաշնակից, կամ ընկերության ազդեցիկ հակառակորդ:

Նշվում է, որ հեռուստասերիալի նոր եթերաշրջանի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն ապրիլին՝ կանադական Տորոնտո քաղաքում:

 

Картинки по запросу лауреат премии «Эмми» Кэтрин Хайгл

«Ֆորս-մաժորներ» հեռուստասերիալը Մեգան Մարքլին փոխարինող դերասանուհի է գտել