Արմեն Ջիգարխանյանին կարող են դուրս գրել հիվանդանոցից շաբաթվա վերջին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, որը հիվանդանոցում է գտնվում վիրուսի պատճառով, շուտով կարող է դուրս գրվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է դերասանի փաստաբան Եվգենի Պարֆենովը:
«Ներկա պահին նա բացարձակապես առողջ է, նրա հետ անցկացվել են բոլոր կանխարգելիչ միջոցառումները և կարող են նրան դուրս գրել շաբաթվա վերջին»,- ասել է փաստաբանը:
Վերջինս ընդգծել է, որ հոսպիտալացումը կապված չէ սրտի կամ գլխուղեղի կաթվածի հետ, այլ պայմանավորված է վիրուսի կամ մրսածության հետ:
Հիշեցնենք, որ դերասանի՝ անգիտակից վիճակում հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել նախօրեին, սակայն փաստաբանն ինքն ավելի ուշ հերքել էր այդ տեղեկությունը:










