Բեռլինաբնակ ֆոտոբլոգերը սյուրռեալիստական աշխատանքներ է ստեղծում, որոնք երևակայական աշխարհներ են տեղափոխում (լուսանկարներ)
Բեռլինում բնակվող ֆոտոբլոգեր Մոնիկա Կարվալյոն սովորական օբյեկտներ է լուսանկարում, որոնք հետագայում խմբագրման արդյունքում վերածվում են յուրօրինակ գլուխկոտրուկների և երևակայական աշխարհներ տեղափոխում դիտողներին:
Աղջկա խոսքով՝ ինքը զբաղվում է տեսողական պատրանքի արվեստով վերջին հինգ տարվա ընթացքում՝ փոփոխությունների ենթարկելով բացառապես իր լուսանկարներն ու օգտվելով Photoshop խմբագրիչից:
«Աշխատելու ընթացքում փորձում եմ նմանություններ գտնել լուսանկարների միջև՝ գույնի, տեքստուրայի ու ձևի առումով: Այսպես, օրինակ, Հունաստանում լեռան երկու գագաթ լուսանկարեցի, որոնք ինձ վերին շուրթ հիշեցրին, իսկ Օքսֆորդում արահետներից մեկի գույնն ու իմ մաշկի գույնը նույնն էին, կայծակնաճարմանդով պայուսակը թարթիչներ հիշեցրեց», - պատմել է նա:
Ֆոտոբլոգերը նշել է, որ ինքը սիրում է «խաղալ» չափերի հետ՝ «թաղելով» իր ընկերներին ձեռքի մեջ կամ հսկայական մոմի վերածելով նյույորքյան հայտնի «Էմփայր Սթեյթ Բիլդինգ»-ը:
Ստորև ներկայացնում ենք Կարվալյոյի ուշագրավ աշխատանքները, որոնք հրապարակվել են Bored Panda կայքում.

























