Spice Girls խմբի վերամիավորման համար անդամներից յուրաքանչյուրը կստանա 10 մլն ֆունտ ստերլինգ (լուսանկարներ)

15:15 • 02.02.18

1990-ական թվականների ամենահայտնի փոփ խմբերից մեկը՝ բրիտանական Spice Girls-ը, պատրաստվում է վերամիավորվել, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դրա համար նախկին 5 անդամներին 10-ական միլիոն ֆունտ ստերլինգ է վճարվելու:

Նշվում է, որ Մել Բին Լոս Անջելեսից Լոնդոն է ուղևորվել, որպեսզի այնտեղ հանդիպի Վիկտորիա Բեքհեմին, Էմմա Բանթոնին, Մել Սիին ու Ջերի Հորներին:

Աղբյուրը նկատում է, որ ներկայում ճանաչված դիզայներ Վիկտորիա Բեքհեմը ևս մյուսների պես կստանա 10 մլն, սակայն չի երգի:

Այժմ քննարկվում է վերամիավորված խմբի շրջագայության հարցը: Չի բացառվում, որ վճարվելիք գումարի դիմաց անդամները պետք է լավագույն հիթերից կազմված ալբոմ թողարկեն, տաղանդների շոու վարեն, ինչպես նաև մի շարք ժամանցային նախագծեր իրագործեն Չինաստանում:

 

Reunion: It is believed that Mel, 42, is flying into London for a secret meeting with bandmates Victoria Beckham , 43, Emma Bunton, 42, Mel C, 44, and Geri Horner, 45

Making moves: Mel was seen strutting through the terminal on the outing 

Back to their best: The pair previously reunited for a world tour in 2007 and performed a medley of their greatest hits during the London Olympics Opening Ceremony in 2012

Spice Girls խմբի վերամիավորման համար անդամներից յուրաքանչյուրը կստանա 10 մլն ֆունտ ստերլինգ (լուսանկարներ)