Էրզրումի պատմական բերդի տարածքում թուրք հնագետները 150 տարվա պայթուցիկներ են հայտնաբերել

16:48 • 02.09.18

Ներկայի Թուրքիայի տարածքում գտնվող Էրզրումի (Կարին- tert.am) պատմական բերդի տարածքում թուրք հնագետները պայթուցիկներ են հայտնաբերվել, ենթադրվում է, որ դրանք 150 տարվա պատմություն ունեն, գրում է demokrathaber.org կայքը։

Հնագետները պեղման աշխատանքների ընթացքում հայտնաբերել են, մասնավորապես, 3 դետոնատոր։ Այստեղ ժամանած ոստիկանները շրջափակել են տարածքն ու տարհանել մարդկանց՝ դետոնատորների պայթելու վտանգի առկայության պատճառով։

Գտնված պայթուցիկները մասնագետների կողմից տարվել են հապատասխան ստուգումների։

Հնագետները շարունակել են իրենց պեղման աշխատանքները։