Կայացել է Ռոնալդուի գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը

13:30 • 20.09.18

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին «Opera Suite» հյուրանոցում կայացել է իտալացի անվանի լրագրող, գրող, մի շարք բեսթսելերների հեղինակ Լուկա Կայոլիի՝ Ռոնալդուի գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը:

 

Ինչպես հայտնի է, «Ռոնալդու. Կատարելության տենչով» գիրքը հրատարակել է «newmag» ընկերությունը: Հրատարակչական ծրագրի ղեկավարը Արտակ Ալեքսանյանն է:

 

Անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը, իսկ թարգմանության խմբագիրը Վասակ Դարբինյանն է: Ծանոթագրությունները՝ Արմեն Նիկողոսյանի, սպորտային վերիֆիկանտը Գրիգոր Ավետիսյանն է:

 

Նախագծի գլխավոր հովանավորը «Digitain» ընկերությունն է:

 

Գրքի շնորհանդեսին ներկա են եղել սպորտային լրագրողներ, ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները, լեգենդար հայ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը և այլք:

 

469-էջանոց գիրքը արդեն հասանելի է հայ ընթերցողներին: «Newmag» և «Բուկինիստ» ընկերությունների միջև բացառիկ համագործակցության շնորհիվ սեպտեմբերի 19-21-ը՝ միայն երեք օր, գիրքը կվաճառվի «Բուկինիստի» Մաշտոցի պողոտայում գտնվող գրախանութում։ Հատուկ եռօրյա ակցիայի համար կտեղադրվի Կրիշտիանու Ռոնալդուի մակետը՝ սելֆիի համար: Արժեքը՝ 5800 դրամ է: