«Զենիթ»-ԲԿՄԱ ֆուտբոլային հանդիպման ժամանակ մահացել է լուսանկարչական գործակալության գլխավոր խմբագիրը

23:16 • 12.05.19

Սանկտ Պետերբուրգի «Интерпресс» լուսանկարչական գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսանդր Նիկոլաևը մահացել է 66 տարեկան հասակում` իր աշխատանքային պարտականությունները կատարելիս: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:

Նշվում է, որ Նիկոլաևն իր գործընկերների հետ միասին աշխատում էր «Զենիթ»-ի և ԲԿՄԱ-ի մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպման ժամանակ` Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում:

Ինչ-որ պահի լուսանկարչի ինքնազգացողությունը վատացել է և նա կորցրել է գիտակցությունը: Օգնության հասած բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը և արձանագրել են Նիկոլաևի մահը:

«Զենիթ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում նշվում է, որ մահը վրա է հասել սրտի կաթվածի հետևանքով: Նիկոլաևը ֆոտոլրագրությամբ է զբաղվել մի շարք պարբերականներում: 1997 թվականին նա հիմնել է «Интерпресс» լուսանկարչական գործակալությունը: