Պակիստանի հինգաստղանի հյուրանոցում հրաձգություն իրականացրած 3 գրոհայինները սպանվել են

11:49 • 12.05.19

Պակիստանի Zaver Pearl-Continental հինգաստղանի հյուրանոցում մի քանի ժամ տևած հրաձգութան հեղինակ 3 գրոհայինները սպանվել են անվտանգության աշխատակիցների կողմից, հաղորդում է BBC-ն:

Հրաձգության հետևանքով առնվազն մեկ պահակ է զոհվել: Հյուրանոցի ներկայացուցիչները հայտնել են, որ հրաձգության պահին այնտեղ մուսուլմանական պահքի՝ Ռամադանի պատճառով ոչ մի հյուր չի եղել:

Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Բելուջիստանի ազատագրման բանակ» անջատողական խմբավորումը:

Խմբավորման անդամների խոսքով՝ որպես հարձակման թիրախ ընտրվել է հենց Zaver Pearl-Continental հյուրանոցը, քանի որ այն չինական ներդրումային բազմամիլիարդանոց  ծրագրի վերաբերյալ բանակցությունների հիմնական կենտրոնն է, իսկ ահաբեկչության նպատակը չինացի և օտարերկրյա ներդրողներին թիրախավորելն է եղել: Նրանք դեմ են տվյալ ծրագրին՝ համարելով, որ այն շահեկան չէ տեղի բնակիչների համար: