Մյանմայում ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել առանց շասիի (տեսանյութ)

17:18 • 12.05.19

Մյանմայի Մանդալայ քաղաքի օդանավակայանում առանց շասիի վթարային վայրէջք է կատարել Myanmar National Airlines ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավը, որում 89 ուղևոր է գտնվել:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել Embraer ERJ-190LR ինքնաթիռի հետ, որը Յանգոնգից ուղևորվել էր Մանդալայ: Երբ օդաչուներին չի հաջողվել բացել դիմացի շասին, նրանք երկու պտույտ են գործել ցածր բարձրությամբ թռիչքուղու վերևում, ծախսել են վառելիքն ու հաջող վայրէջք կատարել առանց շասիի:

Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը վայրէջքի պատրաստվում, այնուհետև դիպչում թռիչքուղուն՝ առաջ թեքվելով: Նշվում է, որ ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել: