Հարավային Սուդանի մայրաքաղաքում արգելվել է գիշերային ակումբների և դիսկոտեկների գործունեությունը

13:52 • 12.05.19

Հարավային Սուդանի իշխանությունները մայրաքաղաք Ջուբայում արգելել են գիշերային ակումբների և դիսկոտեկների գործունեությունը: Ինչպես նշում է AFP գործակալությունը՝ նախագահական պալատին հղումով, պատճառն այցելուների «ոչ բարոյական գործողություններն» են:

Հաղորդվում է, որ երեկոյան քաղաքի բարերը կգործեն սահմանափակ գրաֆիկով, իսկ ցերեկը փակ կմնան:

«Մենք ամբողջությամբ արգելում ենք դիսկոտեկների գործունեությունը, քանի որ այն, ինչ տեղի է ունենում այդ վայրերում, շատ վտանգավոր է մեր երկրի ապագայի համար»,- հայտարարել է Ջուբեկ նահանգի նահանգապետ Ավգուստինո Ջադալլա Վանին` նշելով, որ գիշերային ակումբներ են հաճախում անգամ 13 տարեկան աղջիկները:

Երկրի իշխանությունները մտադիր են նաև պարտավորեցնել մայրաքաղաքի հյուրանոցներում գիշերող զույգերին ամուսնությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնել: