Մյանմայում օդանավը վայրէջք է կատարել «քթի» վրա՝ առջևի շասսիի չբացվելու պատճառով (լուսանկարներ, տեսանյութեր)
Մյանմայի Մանդալայ քաղաքի օդանավակայանում մայիսի 12-ին երկրի ազգային ավիաընկերությանը պատկանող Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել, գրում է korrespondent.net-ը:
Միջադեպի և ուղևորների տարհանման կադրերը հայտնվել են համացանցում:
Լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ օդանավում գտնվել է 82 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Օդանավի օդաչուն պատմել է, որ չի բացվել ինքնաթիռի առջևի շասսին: Արդյունքում այն վայրէջք է կատարել՝ օգտագործելով միայն հետևի շասսին:



Evacuation footage from Myanmar National Airlines flight #UB103, the Embraer 190 which landed with its nose gear retracted earlier today at Mandalay airport, Myanmar. https://t.co/6MgQAQmy0n pic.twitter.com/28t90FOzIO
— Breaking Aviation News (@breakingavnews) May 12, 2019










