Նոր Նորքում վիճաբանություն է եղել. մասնակիցների մոտ գազային ատրճանակ է եղել
Մայիսի 13-ին՝ ժամը 9:30-ին, Ոստիկանություն ահազանգ է եղել, որ Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկ-Բադալ Մուրադյան խաչմերուկում զենքով վիճաբանություն է տեղի ունեցել: Այս մասին Tert.am-ին տեղեկացրին Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Դեպի վայր է ժամանել Ոստիկանության օպերատիվ խումբ: Այս պահին դեպքի հանգամանքները պարզվում են:
Գաբրիելյանի խոսքով՝ զենքը գազային ատրճանակ է եղել: Իսկ վիճաբանության հետևանքով ոչ ոք հիվանդանոց չի տեղափոխվել:










