Ադրբեջանի ռազմական ուղղաթիռները Թուրքիա են ժամանել՝ զորավարժությունների մասնակցելու (տեսանյութ)

15:41 • 13.05.19

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները Թուրքիայի Կոնիա քաղաքի ավիաբազա են ժամանել՝ Anatolian Phoenix-2019 միջազգային որոնողափրկարարական զորավարժություններին մասնակցության համար, գրում է minval.az-ը:

Ինչպես հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, համաձայն ծրագրի՝ ռազմական օդաչուներն այսօրվանից կանցնեն զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներին:

Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 24-ը, դրանց կմասնակցի երկու Մի-35 և երկու Մի-17 տիպի ուղղաթիռ: