Բրյուսելում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարճ հանդիպում են ունեցել

15:21 • 13.05.19

Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Կայացավ կարճ հանդիպում գագաթնաժողովի շրջանակում: Նախարարները միմյանց ձեռք սեղմեցին: Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների պաշտոնական բանակցություններ ծրագրված չեն»,-ասաց նա:

Նշենք, որ Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպումը տեղի է ունենում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորությամբ: