Կոտայքի մարզում BMW մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում BMW մակնիշի 11 ՏՏ 484 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի ու բախվել երկաթե արգելապատնեշներին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Եղվարդի բաժնի ծառայողների ծառայողական ավտոմեքենայով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ վիրավորին Եղվարդի ոստիկանները հիվանդանոց կտեղափոխեին, տեղում նրան օգնություն են ցուցաբերել Եղվարդի հրշեջներն ու ոստիկանները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ վարորդը հրաշքով է փրկվել, քանի որ նա ավտոմեքենայով մխրճվել էր երկաթե արգելապանեշի մեջ ու այն դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:













