ԱՄՆ մի շարք նահանգներում հորդառատ անձրևները մասշտաբային ջրհեղեղների պատճառ են դարձել (տեսանյութեր)
ԱՄՆ-ի հյուսիսային և կենտրոնական նահանգներում 4 օր շարունակաբար տեղացած հորդառատ անձրևները մասշտաբային ջրհեղեղի պատճառ են դարրձել, հաղորդում է USA Today-ը:
Նշվում է, որ տեղումները սկսվել են մայիսի 9-ին և դադարել այսօր՝ մայիսի 13-ին: Առատ տեղումների հետևանքով որոշ փողոցներ ջրի տակ են անցել:
Միսսիսիպի և Հյուսթոն նահանգներում արտակարգ դրություն է մտցվել, ինչպես նաև մարդկանց մասնակի տարհանում է իրականացվել: Տուժել են նաև հարևան Լուիզիանա, Տեխաս և Արկանզաս նահանգները:










