Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է «Նպաստի հաշվիչ» գործիք

18:12 • 13.05.19

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է «Նպաստի հաշվիչ» բաժինը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մուտքագրել իր ընտանիքի սոցիալական տվյալներն ու ստանալ գործող համակարգով արդյունքային ցուցանիշը:

Ինչպես տեղեկացնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, «Նպաստի հաշվիչ» ծրագրում առայժմ հնարավոր չէ մուտքագրել միայն գյուղատնտեսական նշանակության հողերի կարգերի, տեսակների և արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը:

«Նպաստի հաշվիչ» ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։