Թուրքիայում 53 մարդու կյանք խլած ահաբեկչության համար մեղադրվող անձը ցմահ ազատազրկման է դատապարտվել

18:00 • 13.05.19

Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Ռեյհանլը քաղաքում 2013 թվականի մայիսին տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպման համար մեղադրվող Յուսուֆ Նազիկը դատապարտվել է ցմահ ազատազրկման, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը Նազիկին ձերբակալել էր սիրիական Լաթաքիա նահանգում՝ անցյալ տարվա սեպտեմբերին: Նա Թուրքիա էր տեղափոխվել և ստանձնել էր Ռեյհանլըում պայթյունների պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի մայիսի 11-ին Ռեյհանլը քաղաքում 2 ականապատ մեքենա էր պայթել, ինչի հետևանքով զոհվել էր 53 մարդ, 155-ը վիրավորվել էր:

Հետագայում պարզվել էր, որ պայթյունների համար կասկածվողները թուրքական «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն-ճակատ» ծայրահեղական խմբավորման անդամներ են (DHKP-C):

 

reyhanlı saldırısı planlayıcısı.jpg