Գերեզմանատան մոտ՝ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի սրահում 45-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

17:24 • 14.05.19

Մայիսի 13-ին՝ ժամը 20:55-ին Ոստիկանության բաժանմունք քաղաքացուց ահազանգ է ստացվել, ըստ որի, Երևանի կենտրոնական գերեզմանատան մոտ գազել մակնիշի մեքենայի սրահում հայտնաբերել է 45-ամյա եղբոր դին:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ դիակի արտաքին զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: