«Մոսկվան է խոսում» ռադիոկայանը փակել է Սերգեյ Դորենկոյի հեղինակային հաղորդաշարը

05:07 • 14.05.19

«Պոդյոմ» (Подъем) հաղորդաշարը, որի հեղինակն ու վարողը լրագրող Սերգեյ Դորենկոն էր, այլևս չի հեռարձակվի «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի եթերում, հաղորդում է Газета-ն՝ հղում անելով ռադիոկայանի տարածած հաղորդագրությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ռադիոկայանից հայտնել են, որ հաղորդաշարի փակվելու հետ կապված եթերի հեռարձակման ցանցում այսօրվանից փոփոխություններ կլինեն:

«Այսօրվանից փոփոխություններ կլինեն «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի հեռարձակման ցանցում: «Պոդյոմ»-ն այլևս չի լինի: Այն ստեղծել էր և իրականացնում էր Սերգեյ Դորենկոն: Նրան ոչ ոք չի կարող փոխարինել»,- ասվում է հաղորդագրության մեջ: