Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել, պայթուցիկ չի հայտնաբերվել

14:54 • 14.05.19

16:05

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

14:54

Մայիսի 14-ին՝ ժամը 14:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Tert.am–ի թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին մարդկանց տարհանում են։