Մեքսիկայում թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ
Մեքսիկայի հարավ-արևելյան Կինտանա Ռոո նահանգում Cessna մակնիշի թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել: Ինքնաթիռում գտնվող երկու հոգին էլ զոհվել են, հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռը Պլայա դել Կարմեն քաղաքից թռչում էր դեպի Քանկուն, սակայն օդ բարձրանալուց քիչ անաց վթարվել է:
Նշվում է, որ նախնական տվյալներով՝ վթարի պատճառն ինքնաթիռի անսարքությունն է եղել:
Կինտանա Ռոոի դատախազությունը սկսել է ուսումնասիրել մարդկային կորստի պատճառ դարձած միջադեպի հանգամանքները:










