Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը Պորոշենկոյի անունն արտաբերելիս նրան Պեդրո է անվանել

17:17 • 14.05.19

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը, արտաբերելով Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի անուն-ազգանունը, նրան Պեդրո Պորոշենկո է անվանել, գրում է ria.ru-ն:

«Եվրահանձնաժողովի նախագահը հենց նոր հանդիպեց Ուկրաինայի նախագահ պարոն Պեդրո Պորոշենկոյի հետ, որը պարգևատրեց Յունկերին ուկրաինական Յարոսլավ Իմաստուն շքանշանով»,- ասել է Սխինասը Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ:

Պորոշենկոն Յունկերին է հանձնել օտարերկրյա քաղաքացիների համար Ուկրաինայի պետական բարձրագույն շքանշանը՝ «Ուկրաինայի ու Եվրամիության միջև համագործակցության զարգացման գործում անձնական ներդրում ունենալու համար»: