Հայաստան. հեղափոխությունից մեկ տարի անց. РБК-ն հատուկ թողարկում է պատրաստել մեկ տարում տեղի ունեցած փոփոխությունների մասին (տեսանյութ)
Ռուսական РБК հեռուստաալիքը «Что это значит?» հաղորդաշարի շրջանակներում հատուկ թողարկում է պատրաստել Հայաստանում «թավշյա» հեղափոխությունից հետո մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
Հաղորդման հերոսները սկսնակ ձեռնարկատերերն են, որոնցից շատերն իրենց գործունեությունը սկսել են զարգացնել հեղափոխությունից հետո: Նրանք ընդգծում են, որ նշանակալի փոփոխություն իրենց վրա չեն զգացել, սակայն հույս է հայտնվել ավելի լավ ապագա ունենալու համար:
«Հայաստանի շատ բնակիչներ խոստովանում են, որ հեղափոխությունից հետո որոշակի փոփոխություններ չեն զգում. շատ քիչ ժամանակ է անցել: Սակայն տրամադրությունը բնակչության մոտ լիովին այլ է», - նշում է հեռուստաալիքի թղթակիցը:
Ռեպորտաժում նշվում է, որ մենաշնորհը բիզնես ոլորտում գրեթե հաջողվել է հաթահարել, շուկայում նոր մասնակիցներ են ի հայտ գալիս, իսկ ձեռներեցները դուրս են գալիս ստվերից:










