Կազան-Մոսկվա չվերթը հետաձգվել է ինքնաթիռում ռումբի մասին հաղորդման պատճառով
Կազանի միջազգային օդանավակայանից դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան թռչող ինքնաթիռն օդ չի բարձրացել՝ ուղևորներից մեկի կողմից ինքնաթիռում ռումբի առկայության մասին հայտարարության պատճառով, հաղորդում է Известия-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կազան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկը, որը ենթադրաբար հարբած է եղել, ընկերներին ասել է, որ ինքնաթիռում, որով իրենք պատրաստվում են թռչել, ռումբ է տեղադրված:
Նշվում է, որ ուղևորները և Կազանի օդանավակայանի անձնակազմը տարհանվել են: Ինքնաթիռը ստուգել են կինոլոգները:
Ռումբի մասին հաղորդումը կեղծ է եղել, օդանավակայանն այժմ գործում է բնականոն ռեժիմով:
Ոստիկանությունը բերման է ենթարկել ռումբի մասին հաղորդում տված 30-ամյա ուղևորին:










