Այնթապ գյուղում՝ ջրատարի մեջ, հայտնաբերվել է մարդու գանգ

21:36 • 14.05.19

Մայիսի 14-ին` ժամը 20:13-ին, «911» ծառայությանը ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 3-րդ փողոցի ջրատարում հայտնաբերվել է մարդու գանգ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը ոստիկանության աշխատակիցները գանգը տեղափոխել են դատական փորձաքննության:

Փրկարարները նշված տարածքում իրականացրել են տեղազննման աշխատանքներ, որի արդյունքում կմախքի այլ հատվածներ չեն հայտնաբերվել: