Հրապարակվել է «Շերեմետևոյում» SSJ 100 ինքնաթիռի վթարային վայրէջքը պատկերող նոր տեսանյութ

23:43 • 14.05.19

Հրապարակվել է «Շերեմետևոյում» Sukhoi Superjet 100 ինքնաթիռի վթարային վայրէջքը պատկերող տեսանյութը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հրապարակված հոլովակում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը մի քանի անգամ հարվածում թռիչքուղուն, որից հետո բռնկվում է: Այնուհետև երևում է մարդկանց տարհանումը երկու փչովի սանդղահարթակներով:

Հիշեցնենք, որ Մոսկվայից Մուրմանսկ ուղևորվող օդանավը վթարվել է մայիսի 5-ին: Օդ բարձրանալուց 28 րոպե անց այն վերադարձել է օդանավակայան կայծակի հարված ստանալուց հետո: Թեև տարհանման աշխատանքներն օպերատիվ կերպով են կազմակերպվել, 78 ուղևորից և անձնակազմի անդամներից միայն 37-ին է հաջողվել փրկել: