Ալյասկայում երկու հիդրոինքնաթիռ է վթարվել. 5 հոգի մահացել է, 10-ին հաջողվել է փրկվել
ԱՄՆ Ալյասկա նահանգի Քեթչիկան քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել երկու հիդրոինքնաթիռ, որոնք ընկել են ջուրը, РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ հաղորդում է USA Today-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ինքնաթիռներից մեկում 11 մարդ է եղել, մյուսում՝ 5: Վթարի հետևանքով 5 հոգի մահացել է, 10-ը ողջ են և գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Անհայտ է 1-ի ճակատագիրը, նրան շարունակում են որոնել:
Փրկարարներն առայժմ չեն հստակեցնում՝ ինչն է դարձել ավիավթարի պատճառ, չի բացառվում, որ ինքնաթիռներն օդում իրար են բախվել:
Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները դժվարացել են վատ եղանակային պայմանների պատճառով, առկա է ուժեղ քամի և ցածր տեսանելիություն:










