Աջափնյակում 14 ժամ ջուր չի լինի

17:52 • 14.05.19

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 17-ի ժամը 10.00- 24.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Հ 2 հեռուսատընկերության վարչական շենքը, Պրոֆալ ՍՊԸ-ի վարչական շենքի  և հարակից  բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: