«Եվրատեսիլի» ժամանակ նույնասեռականների համբույրը բացասական արձագանք է ստացել
Մայիսի 14-ին տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2019»-ի առաջին կիսաեզրափակիչը: Այն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է նաև «Россия 1» հեռուստաընկերության եթերում: Հեռարձակման ժամանակ երկու տղամարդու համբույրը հայտնվել է եթերում և բացասական արձագանք ստացել:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, հեռուստադիտողները «տարօրինակ» են համարել, որ նման կադրերը հեռարձակվում են նման հեռուստատեսությամբ: «Россия 1»-ի ուղիղ եթերը նրանք համարել են «Սոդոմ և Գոմոր»` միասեռականների համբույրն անվանելով խայտառակություն:
Հիշեցնենք, որ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 16-ին: Այդ օրն առաջին համարի ներքո հանդես կգա Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին: «Եվրատեսիլ-2019»-ն անցկացվում է Թել Ավիվում:










