Գերմանիայում տղամարդը փորձարկման ժամանակ առևանգել է միլիոնավոր դոլարներ արժեցող դասական Ferrari-ն
Գերմանիայում արկածախնդիր «հավաքորդը» ձևացրել է, թե ցանկանում է գնել 2.2 մլն դոլար արժողությամբ Ferrari-ն և «թեսթ-դրայվ» է իրականացրել:
Ինչպես տեղեկացնում է BBC News-ը՝ հղում անելով Դյուսելդորֆի ոստիկանությանը, կասկածյալը հետաքրքրություն է ցուցաբերել 1985 թվականի Ferrari 288 GTO մոդելի նկատմամբ: Վաճառքի կենտրոնից հայտնել են, որ նա մի քանի շաբաթ շարունակ զանգահարել և նամակներ է ուղարկել իրենց:
Այնուհետև եկել է մեքենան փորձարկելու, և երկու ժամ վարելուց հետո, երբ վարորդների փոփոխության ժամն է եկել, նա առևանգել է մեքենան, մինչ վարորդները կփոխվեին:
Այնուամենայնիվ ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել առևանգված մեքենան: Վառ կարմիր գույնի դասական մեքենան չէր կարող աննկատ մնալ, և այն ավելի ուշ հայտնաբերել են ավտոտնակում:










