Հայաստան է ժամանել ՌԴ ՊՆ աշխատանքային խումբը

15:48 • 15.05.19

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն, երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով, մայիսի 15-ին Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարության չափագիտության վարչության աշխատանքային խումբը: Այս մասին հայտնում են ՊՆ լրատվության բաժնից: