Բացառիկ տեսանյութ, թե ինչպես են Տավուշի մարզում բախվում Mercedes-ն ու УАЗ-ը. Shamshyan.com
Shamshyan.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է մայիսի 12-ին Տավուշի մարզում տեղի ունեցել УАЗ-ի և Mercedes-ի բախումը, երբ բախման հետևանքով УАЗ-ում հրդեհ էր բռնկվել:
Այդ օրը ժամը 13:30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում բախվել էին 32-ամյա Վարդան Փաշինյանի վարած Mercedes մակնիշի 65 OO 827 համարանիշի և Տավուշի մարզի Ջուջևան գյուղի բնակիչ, 53-ամյա Մհեր Դավթյանի վարած УАЗ մակնիշի 35 QD 527 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վարորդներից Վ. Փաշինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Իջևանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










