Անաստասիա Վոլոչկովան Մալդիվներում հանգստանալիս հայտնվել է հիվանդանոցում

18:18 • 15.05.19

Ռուս հայտնի բալերինուհի Անաստասիա Վոլոչկովան Մալդիվներում հանգստանալիս հայտնվել է հիվանդանոցում:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Վոլոչկովան իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում պատկերված է տեղի բժիշկներից մեկի հետ, իսկ մյուսում ցույց է տվել արյունոտ ոտնաթաթը:

Վոլոչկովան չի հայտնել վնասվածք ստանալու մանրամասները, սակայն խոստովանել է, որ մի քանի օր «անտանելի ցավ է ունեցել», քանի դեռ ընկերուհին չի համոզել իրեն դիմել բուժօգնության:

«Դա սարսափելի էր, եթե անկեղծ», -լուսանկարին կից գրել է պարուհին:

Նշվում է, որ Վոլոչկովան առաջին անգամ չէ, որ հանգստի ժամանակ հիվանդանոցում է հայտնվում: Անցյալ տարի Հունաստանում հանգստանալիս նրան հրատապ հոսպիտալացրել էին, քանի որ հարվածել էր ծովոզնիներով քարին: