Սաուդյան Արաբիայից մեկնած ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել` ծննդաբերող կնոջ պատճառով
Սաուդյան Արաբիայից Ֆիլիպիններ մեկնող ինքնաթիռը Հնդկաստանում ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել, որպեսզի ինքնաթիռում երկունքի ցավերը բռնած կնոջը համապատասխան օգնություն ցուցաբերվի: Այս մասին հայտնում է Independent-ը:
Նշվում է, որ ինքնաթիռի անձնակազմը վայրէջքի թույլտվություն է խնդրել, իսկ Հնդկաստանի օդանավակայանում, վայրէջքից անմիջապես հետո, բժիշկները բարձրացել են ինքնաթիռ և ծննդաբերությունը ներսում կազմակերպել: Բայց, քանի որ անվտանգության նկատառումներից ելնելով, չի թույլատրվել իրենց հետ տանել կտրող-ծակող գործիքներ, երեխայի պորտալարը չեն կարողացել կտրել:
Ծնունդը բարեհաջող ընդունելուց հետո կնոջը տեղափոխել են Apollo հիվանդանոց, որտեղ էլ ցուցաբերվել է հետագա օգնություն:










