Արագածոտնի մարզում բուժքույրը Honda-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին. 4 հոգի հոսպիտալացվել է. Shamshyan.com

01:53 • 16.05.19

Մայիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Գյումրիի բնակիչ Դիաննա Մարգարյանն իր վարած Honda Elysion մակնիշի 35 MV 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի քարե արգելապատնեշներին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Դ. Մարգարյանը, նրա ուղևորներ, համաքաղաքացիներ Շողիկ Մարգարյանը, Հայկ Մարգարյանը և Նարեկ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն:

Աղբյուրը նշել է, որ վարորդ Դ. Մարգարյանն աշխատում է Գյումրու ուռուցքաբանական բժշկական կենտրոնում: