Նյու Յորքում ուղղաթիռն ընկել է Հուդզոն գետը

02:22 • 16.05.19

Նյու Յորքում ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Հուդզոն գետի ջրերում: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրից հայտնել է հաղորդում է ABC հեռուստաալիքի թղթակիցը:

Ըստ աղբյուրի՝ Նյու Յորքի ոստիկանությունը նավակների միջոցով ուղղաթիռն ափ է հասցրել, հիմա փորձում են այն ջրից դուրս բերել:

Չի հաղորդվում, թե քանի մարդ է եղել ուղղաթիռում և ինչ վիճակում են նրանք գտնվում: