ՀՀ 2- նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ ԱԱԾ-ի շենքից

18:03 • 18.05.19

ՀՀ 2- նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ ԱԱԾ-ի շենքից, սակայն լրագրողներին չհաջողվեց տեսանկարահանել, քանի որ թիկնազորի ուղեկցությամբ նա դուրս եկավ Խանջյան փողոցի կողմից:

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոխեց:

Դատարանի որոշմամբ՝ Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայացրած անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար: