Աֆրիկայում անհայտ անձը հարձակվել է Առնոլդ Շվարցենեգերի վրա (տեսանյութ)

21:05 • 18.05.19

Անհայտ տղամարդն Աֆրիկայում անցկացվող Arnold Classic Africa մրցումների ժամանակ հարձակվել է ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերի վրա: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ կատարածի տեսանյութը հրապարակվել է World's Strongest Fan յութուբյան ալիքում:

Մարզասրահում գտնվողներից մեկը ցատկել է և զույգ ոտքով հարված հասցրել նախկին բոդիբիլդերի մեջքին, որը մրցաշարում հանդես է գալիս որպես մրցավար: Կատարվածի հետևանքով 71-ամյա դերասանը չի վնասվել: Հարձակում իրականացնողին ձերբակալել են անվտանգության ծառայության աշխատակիցները:

Arnold Classic բոդիբիլդինգի մրցաշարերն անցկացվում են ողջ աշխարհով մեկ: Մրցումներն անվանվել են Շվարցենեգերի պատվին, որը նախկինում զբաղվել է պրոֆեսիոնալ բոդիբիլդինգով և ծանրամարտով: