Բաքվում առևտրի կենտրոն է բռնկվել

23:54 • 18.05.19

Բաքվում հրդեհ է բռնկվել արվարձաններից մեկում գտնվող «Загульба Малл» առևտրի կենտրոնում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը:

Ինչպես հաղորդվում է, միջադեպի հետևանքով 4 մարդ տուժել է: Հանրապետության ԱԻՆ տվյալներով՝ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները:  Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 4 մարդ հոսպիտալացվել է: