Ռուսաստանի «Սոչի» օդանավակայանում տարհանում է իրականացվել

22:51 • 18.05.19

 Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի «Սոչի» օդանավակայանից ուղևորներին տարհանել են շենքի «ականապատման» մասին հաղորդագրության պատճառով:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությունը, «ականապատման» մասին տեղեկությունը ստացվել է օդանավակայանի էլեկտրոնային փոստին:

Դրանից հետո շենքում գտնվող բոլոր անձանց տարհանել են: Մամուլի ծառայությունից նշել են, որ օպերատիվ ծառայության աշխատակիցները ներկա պահին ստուգումներ են իրանացնում օդակայանի շենքում: