Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները քայլերթ են իրականացնում (լրացված)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու դատարանի որոշումից հետո ինչպես երեկ, այնպես էլ այսօր Ազատության հրապարակում այդ որոշման դեմ ակցիա է իրականացվում:
Նրանք նշեցին, որ անցումային արդարադատություն են պահանջում:
Ակցիայից հետո նրանք սկսեցին քայլել երևանյան փողոցներում՝ նման կերպ արտահայտելով իրենց բողոքի ձայնը:
Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահին կալանքից ազատելու երաշխավորությամբ էին հանդես եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:











