Spice Girls խմբի մեներգչուհին ամբողջությամբ կուրացել է

19:45 • 19.05.19

Բրիտանական Spice Girls երաժշտական խմբի սևամորթ վոկալիստ Մելանի Բրաունը (Mel B) բժշկի է դիմել տեսողության ամբողջական կորստի պատճառով:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Sun պարբերականին, տեսողության հետ խնդիրները Բրաունի մոտ սրվել են տեսողության վերականգնման վիրահատությունից հետո: Նշվում է, որ նախ երգչուհին դադարել է տեսնել ձախ աչքով, այնուհետև տեսողությունը վնասվել է նաև աջ աչքում:

«Ես ոչինչ չեմ կարող տեսնել, ես ամբողջությամբ կուրացել եմ», - բրիտանական պարբերականը մեջբերում է երգչուհու խոսքը:

Աղբյուրի տվյալներով՝ նա դա ասել է, երբ դիմելիս է եղել Moorfields Eye Hospital աչքի հիվանդանոց: