Կիևյան կամրջի սկզբնամասում 18-ամյա վարորդը ВАЗ 21099-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Mitsubishi-ին. կան վիրավորներ. Shamshyan.com

12:09 • 19.05.19

Մայիսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Կիևյան կամրջի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ, 18-ամյա Գոռ Մաթևոսյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 ՏQ 567 համարանիշի և Երևանի բնակիչ Սերոբ Հարյանի վարած Mitsubishi մակնիշի 77 AV 877 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ВАЗ 21099-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ Գագիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված վայրում ծառայություն կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ-ի աշխատակիցներն ու վթարի մեջ հայտնված Mitsubishi-ի վարորդը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել 099-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: