Հրապարակվել է եգիպտական բուրգերի մոտ որոտացած պայթյունի հետևանքները պատկերող տեսանյութը
Համացանցում հրապարակվել է եգիպտական Գիզայի բուրգերի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո դեպքի վայրում առաջին կադրերը պատկերող տեսանյութը:
Տեսանյութում պատկերված է զբոսաշրջային ավտոբուսը, որը տուժել է ռումբի պայթյունից: Երևում են կոտրված ապակիները և ծակված անիվները, ինչպես նաև մոտակա աղյուսե ցանկապատը, որը քանդվել է:
Նշվում է, որ տուժածները բուժօգնություն ստանալու հերթ էին կանգնել: Պայթյունից տուժածների թիվը հասել է 17-ի:
Դեպքի վայրում դեռևս աշխատում են փրկարարներն ու ոստիկանները:










