Սանկտ Պետերբուրգ է ժամանել 45 երկրի մոտ 80 ներկայացուցիչ՝ մասնակցելու «Ռուսական արտերկիր» XII երիտասարդական ֆորումին

17:07 • 19.05.19

Սանկտ Պետերբուրգում ընթանում է «Ռուսական արտերկիր» XII երիտասարդական ֆորումը, որը մեկնարկել է մայիսի 16-ին։

Ֆորումին մասնակցելու համար Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք են ժամանել 45 երկրի մոտ 80 ներկայացուցիչ։

Ծրագիրն իրակացվում է Սանկտ-Պետերբուրգի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, որի նպատակն է պահպանել համայնքի մշակույթը և բարձրացնել արտերկրի մասնակիցների մասնագիտական պատրաստվածությունը։

Պետերբուրգյան ֆորումին մասնակցում են ոչ միայն ռուսական սփյուռքի, այլ նաև օտարերկրյա լրատվամիջոցների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

2019 թվականին ֆորումը ներկայացվում է երեք բաժնով՝ «Արվեստ», «Առաջնորդություն» և «ԶԼՄ-ներ»:

Օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչները, համաժողովի բացումից հետո եղան Սանկտ Պետերբուրգի TASS լրատվական գործակալության տարածաշրջանային տեղեկատվական կենտրոնում։ Խմբագրության տնօրեն, լրագրող Ալեքսանդր Պոտեխինը երիտասարդ լրագրողների հետ կիսվեց իր փորձով, խոսեց փաստերի ստուգման, տարբեր գերատեսչությունների և  կազմակերպությունների մամուլի ծառայությունների հետ հաղորդակցվելու, լսարանին տեղեկատվության փոխանցման տեխնոլոգիաների և այլ թեմաներով:

«Արվեստաբանության» ուղղության շրջանակում առաջատար մասնագետները համաժողովի մասնակիցներին ներկայացրեցին Ռուսաստանի ժամանակակից արվեստի առանձնահատկությունները։

«Առաջնորդություն» բաժնում հոգեբանական դասընթացները նախատեսում են խթանել անհատական և մասնագիտական զարգացումը։

Ծրագրի շրջանակում մասնակիցներն այցելեցին Սանկտ Պետերբուրգի թանգարաններ, տեսարժան վայրերը, ինչպես նաև այցելեցին Պիսկարևյան հուշահամալիր- գերեզման և ծաղիկներ դրեցին Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինգրադյան ռազմաճակատում զոված զինվորների և քաղաքի շրջափակման ժամանակ սովից, հիվանդությունից, գնդակոծումներից զոհված 1 միլիոն խաղաղ բնակիչների հիշատակը հավերժացնող հուշահամալիր-գերեզմանին:

Ֆորումը կանցկացվի մինչև մայիսի 22-ը: