Վրաստանի մի քանի քաղաքներում և համայնքներում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները
Վրաստանում մեկնարկել է 5 քաղաքների քաղաքապետերի և 8 քաղխորհուրդների արտահերթ ընտրությունները, ընդ որում՝ Զուգդիդի ոչ մեծ քաղաքում առաջադրվել է Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը, գրում է apsny.ge-ն:
Թբիլիսիում միաժամանակ անցկացվում են Մտածմինդայի թիվ 1 շրջանի խորհրդարանական միջանկյալ ընտրությունները: Ընտրողները կորոշեն՝ ով կզբաղեցնի Սալոմե Զուրաբիշվիլիի նախագահ ընտրվելուց հետո խորհրդարանում թափուր մնացած աթոռը:
Երկրի 410 ընտրատեղամասերը բաց են տեղի ժամանակով 8:00-ից: Ընտրություններին ընդհանուր առմամբ 402 000 քաղաքացի կմասնակցի, այսինքն՝ երկրի ընդհանուր բնակչության 11%-ը:
Ընտրություններին ընթացքին կհետևի 49 տեղական և 7 միջազգային կազմակերպությունների ավելի քան 6000 ներկայացուցիչ:










